Wednesday, March 30, 2011

Էրդողանի իրաքյան այցելության ժամանակ հրթիռակոծել են թուրք գործարարներին հյուրընկալած հյուրանոցը

Երեկ անհայտ անձինք հրթիռակոծել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող հյուրանոցը, որտեղ հիմնականում հանգրվանում են թուրք գործարարները։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման ընթացքում թուրք գործարարներից ոչ ոք չի տուժել։ Վիրավորվել է միայն երկու իրաքցի։
Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ներկա պահին այցով Իրաքում է գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

No comments: