Diplomat.am. 7-3-2011- Ընթացիկ տարվա ապրիլին Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան հատել երկու երկրների սահմանները առանց վիզաների:Անկարան և Մոսկվան հաղորդել են, որ բյուրոկրատական միջոցառումները, որոնք հետևել են ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումից հետո, ավարտվել են և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մոսկվա այցի ընթացքում կողմերը կփոխանակվեն համապատասխան փաստաթղթերով, որից հետո վիզային ռեժիմի վերացումը ուժի մեջ կմտնի:
Թուրքիան օրինականացրել էր Ռուսաստանի հետ ոչ վիզային ռեժիմի կիրառման մասին որոշումը դեռ 2010 թ. հուլիսին` Թուրքիայի նախարարների աշխատակազմի որոշմամբ:
Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը վերջին վիճելի հարցում ստորագրվել էր Մոսկվայում` 2011 թ. հունվարի 18-ին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment