Thursday, March 31, 2011

Ռոստովում կկայանա Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

News.am. 30-3-2011- «Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները կանցկացնեն «Ճշմարտություն առանց դատի» անունով գիտաժողովը, որի նպատակն է զանգվածներին հասանելի դարձնել այն սարսափները, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարի սկզբին Արեւմտյան Հայաստանում, տեղեկացնում է «Երկրամաս» թերթը:
Գիտաժողովը նվիրված է Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին տեղի ունեղած Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին: Միջոցառումը տեղի կունենա 2011 թվականի ապրիլի 22-ին Ռոստովի պետական տնտեսական համալսարանում:

No comments: