Lragir.am.29-3-2011-ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտում է Ադրբեջանցի լրագրողի վրա հարձակումը և կոչ է անում կառավարությանը սանձել ԶԼՄ-ների դեմ բռնությունը: Նա նշել է, որ լրագրողների համար անվտանգ ու ազատ միջավայրը ԵԱՀԿ առանցքային պարտավորություն է և “ես պետք է ցավով նշեմ, որ Ադրբեջանի կառավարությունը դեռևս չի կատարում այն”, ասել է Միյատովիչը:
Մարտի 26-ին, վեց դիմակավորված անձիք առևանգել են անկախ Ազադլիգ թերթի ներկայացուցիչ Սեյմուր Հաջիևին: Նրանք ծեծել և սպառնացել են լրագրողին ավելի վատ բռնություն գործադրել իր վրա, եթե վերջինս շարունակի քննադատել կառավարության քաղաքականությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment