Monday, March 28, 2011

Ա. Զաքարյան. Թուրքիայի իշխանությունները պետք է պոտենցիալ կամք ունենան

Panorama.am. 15-3-2011- «Այդ պոտենցիալն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիայի իշխանությունները պոտենցիալ կամք ունենան՝ հաշտվելու իրենց անցյալի հետ, և առանց նախապայմանների գնան ստորագրված արձանագրությունները վավերացնելու ու կյանքի կոչելու ճանապարհով»,- անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարաի հայտարարությանը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում կայացած համաժողովներից մեկի ժամանակ անդրադառնալով հարևանների հետ հարաբերություններին՝ ասել է, թե «մեր բոլոր հարևանները մեր բարեկամներն են, մեր ընկերները: Հայաստանը մեր պոտենցիալ ընկերն է»:
Խորհրդարանականի համոզմամբ՝ միայն այդ դեպքում կարելի է ողջունել Թուրքիայի արտգործնախարարի՝ պոտենցիալ ընկերության մասին նմանատիպ հայտարարութունները:

No comments: