Tert.am. 28-3-2011- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում շարունակում է հացադուլը: Այսօր նրա հացադուլի 13-րդ օրն է: Կուսակցության ղեկավարը Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր ինքնազգացողությունը շատ լավ է, ինքը գտնվում է բժիշկների հսկողության տակ: «Կիրակին բարի անցավ, առողջապահական բոլոր ցուցանիշները նորմալ են»,- ասաց նա:
Հովհաննիսյանը դեռևս չգիտի, թե երբ կդադարեցնի հացադուլը: «Ես ընդհանրապես խորը վերլուծող, ծրագրավորող, ռազմավարական հեռանկարը շոշափող մարդ եմ, բայց այս դեպքում կարող եմ ասել, որ «մաստեր պլան» չկա, որով պիտի շարժվեմ: Ինչպես ասել եմ՝ կշարունակեմ հացադուլն այնքան, որքան Աստված ուժ կտա»,- ասաց նա:
«Ժառանգության» առաջնորդն այս օրերի ընթացքում հացադուլը դադարեցնելու բազմաթիվ կոչեր է ստացել, որոնցից «ոգևորվել է»: «Երբ մտա Ազատության հրապարակ, ես չունի նման ակնկալիք, որ պետք է լիներ հասարակական նման վերաբերմունք, նման կոչեր և հորդորներ: Դրանք ինձ ջերմացնում են: Չնայած իշխանական ճամբարից որևէ էական շարժ չկա, բայց գոնե Ազատության հրապարակում և այս հրապարակից դուրս կարծես հասարակության զգալի հատվածի մոտ կա գիտակցության և ոգու տեղաշարժ, որ մի մոմ վառվեց, մի սերմ ցանվեց ապագա հունձքի համար, և դա ինձ ուրախացնում է»,- նշեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ դեռ շարունակելու է «Ծոմ ազատության» կոչվող հացադուլը:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավորները նույնօես տեղյակ չեն, թե իրենց կուսակցության առաջնորդը մինչև երբ է պատրաստվում հացադուլը շարունակել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասաց, որը նույնպես Ազատության հրապարակում էր, Tert.am-ին ասաց, որ իրենց կուսակցությունից որևէ մեկը չգիտի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը երբ է մտադիր դադարեցնել հացադուլը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment