Tert.am. 28-3-2011- Հայատանում իրականացվող ծրագրերի նկատմամբ պետք է մի քանի ուղղություններով վերահսկողություն սահմանվի։ Այս մասին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա նշել է, որ առաջին հերթին կառավարությունն ինքն իր վերահսկողական ծառայությունների միջոցով պետք է վերահսկի, որպեսզի հատկացված գումարները ծառայեն բուն նպատակին։«Երկրորդ՝ այս ծրագրերը գտնվում են աուդիտորական հսկողության տակ, և բոլոր այն գործակալությունները, որոնք ստանում են ֆինանսական միջոցները և տեղաբաշխում, պետք է անցնեն պարտադիր աուդիտ։ Երրորդը, որ ամենակարևորն է, այս ծրագրերը պետք է գտնվեն հասարակության հսկողության տակ, և զանգվածային լրատվության միջոցները պետք է պարբերաբար լուսաբանեն այս խնդիրը և ցույց տան այն համայնքները, որտեղ այդ միջոցներն ըստ պաշտոնական տեղեկատվության՝ պետք է հասնեն։ Տեղում մենք պետք է ձեզ հետ միասին լինենք և տեսնենք՝ արդյո՞ք այդ գումարները ծառայում են իրենց նպատակին»,- ասել է վարչապետը։
Այս երեք ուղղություններով վերահսկողություն իրականացնելու դեպքում, ըստ վարչապետի, հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment