ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սենատոր Բարբարա Բոքսերը հայտնել է, որ Սենատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովը մեկ ամիս ուշացումով որոշում կկայացնի Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման վերաբերյալ: Դա պայմանավորված է Սենատի անդամների կողմից նրան ուղղված հարցերին նշված ժամկետում գրավոր պատասխանելու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը:«Սենատոր Բարբարա Բոքսերը ոչ միայն սենատորներին է հնարավորություն ընձեռել վերանայել դեսպանի թեկնածուի պատասխանները, այլ նաեւ Ամերիկայի բոլոր քաղաքացիներին, ներառյալ ամերիկահայերին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր կողմ են ցեղասպանությանը վերջ տալուն: Այս բոլոր մարդիկ հնարավորություն ունեն ուսումնասիրել նրա պատասխանները եւ մասնակցել դիվանագիտական թափուր պաշտոնի վերաբերյալ քաղաքացիական քննարկումներին: Այս պաշտոնը ազգային ուշադրության կենտրոնում է եղել այն ժամանակից ի վեր, ինչ վարչակազմը ազատեց դեսպան Ջոն Էվանսին Հայոց ցեղասպանության մասին անկեղծորեն արտահայտվելու համար»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:Դեսպանի թեկնածության հաստատման քվեարկության սահմանված օրվա նախորդ օրը թեկնածուն դեռ պետք է պատասխաներ Սենատի անդամների հարցերին, իսկ նախատեսված քվեարկությունից մի քանի ժամ առաջ նա ընդամենը մի քանի պատասխան էր տվել: Սենատի հանձնաժողովը հավանաբար քվեարկություն կանցկացնի հուլիսի 4-ի կոնգրեսի աշխատանքների ընդմիջումից հետո:Thursday, June 26, 2008
ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԴՐՎԻ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սենատոր Բարբարա Բոքսերը հայտնել է, որ Սենատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովը մեկ ամիս ուշացումով որոշում կկայացնի Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման վերաբերյալ: Դա պայմանավորված է Սենատի անդամների կողմից նրան ուղղված հարցերին նշված ժամկետում գրավոր պատասխանելու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը:«Սենատոր Բարբարա Բոքսերը ոչ միայն սենատորներին է հնարավորություն ընձեռել վերանայել դեսպանի թեկնածուի պատասխանները, այլ նաեւ Ամերիկայի բոլոր քաղաքացիներին, ներառյալ ամերիկահայերին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր կողմ են ցեղասպանությանը վերջ տալուն: Այս բոլոր մարդիկ հնարավորություն ունեն ուսումնասիրել նրա պատասխանները եւ մասնակցել դիվանագիտական թափուր պաշտոնի վերաբերյալ քաղաքացիական քննարկումներին: Այս պաշտոնը ազգային ուշադրության կենտրոնում է եղել այն ժամանակից ի վեր, ինչ վարչակազմը ազատեց դեսպան Ջոն Էվանսին Հայոց ցեղասպանության մասին անկեղծորեն արտահայտվելու համար»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:Դեսպանի թեկնածության հաստատման քվեարկության սահմանված օրվա նախորդ օրը թեկնածուն դեռ պետք է պատասխաներ Սենատի անդամների հարցերին, իսկ նախատեսված քվեարկությունից մի քանի ժամ առաջ նա ընդամենը մի քանի պատասխան էր տվել: Սենատի հանձնաժողովը հավանաբար քվեարկություն կանցկացնի հուլիսի 4-ի կոնգրեսի աշխատանքների ընդմիջումից հետո:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment