Monday, March 28, 2011

Մարի Յովանովիչն այցելել է Րաֆֆիին

Panorama.am. 28-3-2011- Քիչ առաջ Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, խոսքը քաղաքավարության շրջանակում տեղի ունեցած այցի մասին է, որի ժամանակ դեսպանը հետաքրքրվել է Ր.Հովհաննիսյանի առողջական վիճակով և այլն:
Սակայն որևէ հորդոր դադարեցնել քաղաքական այդ ակցիան Մ.Յովանովիչի կողմից չի եղել:
«Չեմ կարծում, թե ԱՄՆ դեսպանն, այն էլ այդպիսի պատկառելի անձնավորությունը, նման հորդոր կաներ» ,- տեղեկացրեց Ս.Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Մարի Յովանովիչն առաջին դեսպանը չէ, որ այցելում է արդեն երկու շաբաթ հացադուլ անող «Ժառանգության» առաջնորդին` մինչ նա այստեղ են եղել Հայաստանում Գերմանիայի դեսպանը, Սերգեյ Կապինոսը և այլոք:

«Գուցե նրանք անհանգստանում են նախկին արտգործնախարարի առողջական վիճակով, բայց եթե գիտեն, որ դա քաղաքացիական որոշում է, հորդորները տվյալ պարագայում, ըստ իս, անիմաստ են»,- հավելեց մեր զրուցակիցը:


No comments: