Friday, March 11, 2011

«Երկիր». Արցախում բնակարանների գներն աճել են

News.am. 11-3-2011- Անցյալ տարի Ղարաբաղի բազմաբնակարան շենքերում վաճառվել է 184 բնակարան, նաեւ 166 առանձնատուն` 2009-ի, համապատասխանաբար, 204-ի ւ 181-ի փոխարեն: Ի դեպ, 196 բնակարան եւ առանձնատուն վաճառվել է Ստեփանակերտում, 47-ը` Շուշիում: ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` վաճառված 1 սենյականոց բնակարանի պայմանագրային միջին արժեքը 6822,3 հազար դրամ է, երկու սենյականոցինը` 10375,7, երեք սենյականոցինը` 16509,5: Չորս եւ ավելի սենյականոցինը` 2784,0 հազար դրամ, իսկ առանձնատներինը` 28533,1 հազար դրամ: Շրջաններում ամենաբարձր գները Շուշիում են, ամենացածրը` Քաշաթաղի եւ Հադրութի շրջաններում: Թերթը նկատում է նաեւ, որ 2010 թվականին ԼՂՀ ոչ ռեզիդենտային բնակարան չի վաճառվել:

No comments: