Մեր զրուցակիցն է արևելագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանը
-Պարոն Հովհաննիսյան, դեռ 2008-ին, անդրադառնալով Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և Հայաստանի` ՆԱՏՕ անդամակացությանը, նշում էիք, որ Հայաստանի` վերջին տարիների հռչակած կոմպլիմենտար քաղաքականությունն ավելի շատ իմիտացիոն բնույթ ունի, քանի որ Ռուսաստանից մեր երկրի կախվածության աստիճանը անընդհատ ավելանում է, իսկ ամերիկյան կամ եվրոպական որևէ քաղաքական գործիչ չի կարող Երևանի իշխանությունները դիտակել որպես ինքնուրույն, իսկ մեր պետության քաղաքականությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետության քաղաքականություն: Ի՞նչ փոփոխություններ են այս հարաբերություններում տեղի ունեցել վերջին երեք տարիների ընթացքում:
-Ես հոդվածում տարբեր սցենարներ էի դիտարկել, թե որ սցենարի դեպքում ինչ է լինելու: Այդ տեսանկյունից Հայաստանի համար ՆԱՏՕ անդամակցման խնդիրը երբեք բացառիկ ակտուալությամբ չեմ դիտարկել և կարող եմ բացատրել, թե ինչու:
Նախ և առաջ, մեզ այնտեղ դեռ ոչ ոք չի հրավիրել:
Ապա` այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, հնարավորություն չի տալիս մեզ խոսելու ՆԱՏՕ-ի` առանց խնդիրների, առանց նախապայմանների, առանց որոշ նախապատրաստական աշխատանքի անդամակցելու մասին: Հասկանալի է` Հայաստանը կոնֆլիկտի մեջ է, զինադադար է, այդ զինադարարն այսօր բավական պայթուցիկ փուլ է ապրում, և այս բոլոր տեսակետները, հանգամանքները հաշվի առնելով` հասկանալի է, որ այսպես հանգիստ ՆԱՏՕ անդամակցության մասին խոսելն այսօր անհնար է: Եվ քանի որ անհնար է, ապա միանգամից մեզ պետք է հարց տանք` ինչ պլյուսներ և ինչ միուսներ կան այն ճանապարհի ընթացքում, որով եթե Հայաստանը քաղաքական որոշում ընդունի անցնել եւ հստակ կողմորոշվի դեպի ՆԱՏՕ, արդյունքում ինչ կլինի: Մինուսները բազմաթիվ են և անշուշտ կապված են Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետ, որոնք այսօր ինձ, իհարկե, թվում են անախրոնիզմ, սակայն մենք պետք է հաշվի առնենք այսօրվա քաղաքական իրականությունը: Այդ անախրոնիզմը գոյություն ունի, Ռուսաստանի ամբողջ էլիտան չնչին բացառություններով բավական թշնամաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին և դրանից ելնելով շատ լուրջ ֆոբիաներ ունի` կապված իր այն դաշնակիցների կամ իր կենսական շահերի գոտու մեջ մտնող երկների հետ, որոնք կողմնորոշվել են դեպի ՆԱՏՕ:
-Կարելի՞ է ասել, որ մեր` ՆԱՏՕ անդամակցության ճանապարհին ամենամեծ խոչընդոտը հենց Ռուսաստանն է:
-Ոչ միայն Ռուսաստանը, նաև մեր մյուս հարևան Իրանը, որի հետ մենք ունենք շատ հետաքրքիր հարաբերությունների պատմություն: Մենք չպետք է մոռանանք, որ շրջափակման տարիներին Իրանի ճանապարհը մեր կյանքի ճանապարհն էր: Ուստի այս հանգամանքերը մենք լրջորեն պետք է հաշվի առնենք: Սա նշանակում է, որ լրջագույն մինուսներ կան այդ գիծը որդեգրելու ճանապարհին:
Հաջորդը` Թուրքիայի ներկայիս իշխանությունների քաղաքական գիծը բավական հստակ կողմնորոշում է ձեռք բերել: Եթե սրանից մի տասը տարի առաջ ես 100 տոկոսով կասեի, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության համար մեկ առաջնահերթությունը ՆԱՏՕ-ում իր դերակատարությունն է, ապա այսօր նման բան չեմ կարող ասել: Եթե մի քանի տարի առաջ կարող էի ասել, որ Թուրքիայի համար Եվրամիության անդամ դառնալու քաղաքանությունը կարևորագույն խնդիր է, քաղաքական օրակարգում համար մեկ նպատակն է, ապա այսօր նման բան պնդել չեմ կարող: Սա բավական լուրջ նշանակություն ունի թե ՆԱՏՕ-ի Թուրքիայի վրա ազդեցության տեսանկետից և թե մեր անվտանգության երաշխիքների առումով:
Իմ կարծիքով, այսօր ռուսական ռազմախարիսխի գոյությունը Հայաստանում Թուրքիայի համար նույնքան լուրջ զսպող հանգամանք է, որքան Ադրբեջանի համար: Սա շատ կարևոր գործոն է, որը մենք իրավունք չունենք անտեսել:
Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ այն տրամադրությունը, որում զարգանում են ռուս-ամերիկյան հարաբերությունները, անխուսափելիորեն բերելու են Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերաիմաստավորմանը: Այդ տեսանկյունից մենք պետք է ավելի հստակ պատրաստ լինենք խորացնելու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հենց այն կետերում, որոնք հենց ՆԱՏՕ-ն է առաջարկում Հայաստանին, ինչը շատ կարևոր է, և այդպիսի համագործակցությանը պետք է լրջորեն վերաբերվել:
Պետք է ասեմ, որ այսօր Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակը բավական բարձր է: Օրինակ, երկու տարի առաջ ես Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմակայանում էի և ՆԱՏՕ-ի բարձրագույն պաշտոնյաները ինձ մի քանի անգամ ասացին այն մասին, որ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը շատ գոհ է համակագործակցության այն մակարդակից, որը կա Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև:
-Պարոն Հովհաննիսյան, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, նաև ՆԱՏՕ-ի հետ է ուզում լավ հարաբերությունների մեջ լինել, հնարավո՞ր է այդ երկու խաղում էլ տանուլ տանք:
-Կարծում եմ` եթե մենք այսօր խոսում եք իրական քաղաքականության շրջանակներում, դրա մասին անիմաստ է խոսել, ՀԱՊԿ-ում մեր անդամակցումը կարևոր է, ՀԱՊԿ-ի զարգացումը բավական բարդություններով է տեղի ունենում, ՀԱՊԿ-ը դեռևս ռազմաքաղաքական բլոկի չի կարող վերածվել, քանի որ դեռևս այդ պայմաները, և ինչն ավելի կարևոր է` ռեսուրսները չկան, բայց ՀԱՊԿ-ը բավական կարևոր կազմակերպություն է և հարթակ, որտեղ ինչ-որ համագործակցություն տարածաշրջանում հնարավոր է իրականացնել, այս առումով իհարկե կարևոր է ՀԱՊԿ-ին ամդամակցելը: Միևնույն ժամանակ, բարձր գնահատելով ՆԱՏՕ -Հայաստան համագործացությունը, ես կարծում եմ, պետք է այն զարգացնել, խորացնել, այդ ճանապարհով գնալ, համագործակցությունը անպայման պետք է շատ ամբողջական լինի, և մենք պետք է յուրաքանչյուր դեպքում անպայման հաշվի առնենք բազմաթիվ գործոններ, այնուամենայնիվ, մասնակցենք այն գործողություններին, որոնց ՆԱՏՕ-ն մեզ հրավիրում է մասնակցել:
Անշուշտ, դա պետք է անենք` ելնելով մեր քաղաքական շահերից, որեւէ այլ շահ հաշվի չառնելով: Եվ այս տեսանկյունից ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեզ բավական օգուտ է տալիս:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ «Լրագիր» 26-3-2011

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment