Diplomat.am. 30-3-2011- Ղարաբաղյան հակամարտության գոտում իրոք լարվածության աճ է նկատվում, անցյալ տարվա ժամանակաշրջանի համեմատ՝ հաճախակի են դարձել փոխհրաձգությունները: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ (Կովկասյան) դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը` «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանի եթերում:
«Իհարկե, մտահոգության պատճառներ կան, այն առումով, որ որոշակի պայմաններում դրանք կարող են վերածվել մի ավելի խոշոր բանի: Սակայն ընդհանուր առմամբ, իրավիճակն այնքան էլ վատ չէ », - նշել է նա:
Պատասխանելով ռադիոհաղորդավարի հարցին, թե այսօր արդյոք չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության «վերասառեցման» վտանգ` Կելինը նշել է, որ սա այն հարցն է, որի շուրջ բոլորը, ով որեւէ առնչություն ունի դրա հետ, շատ լուրջ մտածում են:
«Առաջին հերթին, դա Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն են, առանց կասկածի, Ռուսաստանի Դաշնության ղեկավարները: Ինչպես տեսնում եք, ՌԴ նախագահ Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւը հիմա անձամբ ներգրավված է», - ասել է նա:
Կելինը նաեւ նշել է, որ վերջին ժամանակաշրջանում` Մեդվեդեւն արդեն վեց հանդիպում է անցկացրել, եւ ծրագրվում են մյուսները:
«Իսկ այս հանդիպումներից յուրաքանչյուրի նախապատրաստական աշխատանքները ղեկավարում է անձամբ արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը, քանի որ հենց նա է հանդիսանում՝ այստեղ գաղափարների գեներատորը: Խոսքը գնում է կարգավորման սկզբունքների մշակման մասին: Խնդիրը կայանում է հետեւյալում: Ժամանակին մշակվել էին Մադրիդյան սկզբունքները: Այդ ժամանակից ի վեր՝ դրանք բավականին ձեւափոխվել են: Բայց մենք գնում ենք հենց այդ ճանապարհով, որը ժամանակին առաջարկել են Մինսկի խմբի՝ ռուսաստանցի, ֆրանսիացի, ԱՄՆ-ի միջնորդները: Նրանք կազմել են առաջին հավաքը: Եւ ապա, մեր ղեկավարները փորձում են կոնկրետացնել, եւ բավականին արդյունավետ են աշխատում: Սա շատ աշխատատար աշխատանք է: Իսկապես համատեղ հանդիպումներին հատկացվում են ժամեր, որպեսզի աստիճանաբար հղկվեն փոքր ձեւակերպումները: Բայց այս աշխատանքն անշուշտ, անհրաժեշտ է: Այն պետք է անպայման իրականացվի», -նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Բայց ինչպես ես ասացի մեր զրույցի սկզբում, լարվածություն կա: Սահմաններում: Կան բավական ռազմատենչ հայտարարություններ, այն էլ` երկու կողմերից: Պետք է ասել, թե ինչն է վախեցնում: Եթե այս մրցավազքը չդադարեցվի, ապա շատ հնարավոր են տհաճ տարբերակներ: Դրա համար մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դա չլինի», - նշել է նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment