Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Regnum-ի հետ զրույցում նկատել է, որ իրենց համար անընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցում նշված «օկուպացված» բառեզրը:«Դրանք ազատագրված տարածքներ են, ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և հանդիսանում են մեր երկրի անբաժանելի մասը: Օկուպացված կարելի է ասել այն տեղանքին, որը գրավվել է ռազմական նախօրոք մշակված գործողության ժամանակ: Մենք ստիպված եղանք ազատագրել այդ տարածքները, քանի որ այնտեղ տեղակայված ադրբեջանական բանակը մշտապես վտանգ էր ներկայացնում երկրին»:
Ինչ վերաբերում է ազատագրված շրջաններում վերաբնակեցման խնդրին, Բաբայանն ասել է, որ այնտեղ ակտիվ աշխատանքներ են տարվում, կառուցվում են ճանապարհներ, դպրոցներ, տներ:
«Բնակչության թիվը աճում է, վերջերս շուրջ 200 ընտանիքներ տեղափոխվեցին Քաշաթաղ: Այնպես որ, այդ զեկույցն արտահայտում է Մինսկի խմբի համանախագահների սուբյեկտիվ դիրքորոշումը»,-հայտարարել է Բաբայանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment