Saturday, March 5, 2011

Թուրք դեսպան. Ընտրություններից հետո տեղաշարժեր կարող են նկատվել հայ–թուրքական գործընթացում

Tert.am. 4-3-2011- Ներկա պահին հնարավոր չէ՝ հայ–թուրքական Արձանագրությունները վավերացվեն Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական Zaman օրաթերթը, Վաշինգտոնում գերմանական «Մարշալ» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարարի տեղակալ, դեսպան Սելիմ Ենելը։
Թուրք դեսպանը նշել է, որ Արձանագրությունների վավերացման համար հարկավոր է, որպեսզի որոշ քայլեր իրականացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Սելիմ Ենելը ընդգծել է նաև, որ Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նոր շանսեր կարող են ստեղծվել հայ–թուրքական գործընթացի համար։

No comments: