Saturday, March 5, 2011

Wikileaks. Ադրբեջանը չի կարող հաղթահարել հայերին

News.am. 5-3-2011- Ադրբեջանը, նույնիսկ իր ռազմական պոտենցիալի մեծացման ջանքերի դեպքում, չի կարողանա վերակառուցվել ու այնքան հզորանալ, որպեսզի կարողանա հաղթահարել ԼՂ բանակի վերահսկողության տակ գտնվող տեղանք առավելությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին՝ Բաքվում իր մանդատի ավարտին, հայտնում է Nouvelles d`Arménie-ն։
Wikileaks-ի կողմից հրապարակված դիվանագիտական հեռագրի համաձայն, որը թվագրված է 2009-ի հուլիսի 2-ին՝ Ադրբեջանը «Ղարաբաղի համար ավելի վարդագույն սցենար է ներկայացնում, քան տրամաբանական է սպասել»։
Էնն Դերսին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան եղել է 2006-2009 թվականներին եւ ներկայումս ԱՄՆ դեսպանն է Լիտվայում։
2009 թվականի դիվանագիտական հեռագրում Էնն Դերսին նշել է նաեւ, որ «Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը զգալիորեն գերազանցում է Ադրբեջանի ռազմական շինարարության արդյունքներին»։

No comments: