Saturday, March 5, 2011

Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին՝ փորձելով լարել մթնոլորտը նախագահների հանդիպումից առաջ. Տիգրան Բալայան

Հայաստանի ԱԳՆ-ն տարածել է մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի պաշտպանության բանակի զինվորի սպանության կապակցությամբ։
«Այսօր Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում՝ դիպուկահարի կրակոցով սպանելով Պաշտպանության բանակի զինվորի:
ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ և ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու և իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին՝ փորձելով լարել մթնոլորտը Նախագահական հանդիպումից առաջ:
Ադրբեջանի այս պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

No comments: