Sunday, March 6, 2011

Ադրբեջանում ձերբակալվել է ռուս լրագրող` Հայաստան այցելելու պատճառով

Diplomat.am. 5-3-2011- Ադրբեջանում ձերբակալվել էր «Սովետական սպորտ» ռուսական թերթի լրագրող Անդրեյ Լյալինը, որը Բաքու էր ժամանել` «Բաքի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչից հարցազրույց վերցնելու համար: Լյալինը պատմել է, որ ժամանել է Ադրբեջան փետրվարի 19-ին և դրանից առաջ գործուղման էր մեկնել Հայաստան:
Բաքվի օդանավակայանում ստուգիչ ծառայությունների ներկայացուցիչները, նկատելով, որ նրա անձնագրում կա Հայաստան այցի մասին նշումը, հետաքրքրվել են Ադրբեջան կատարած այցի նպատակով, իսկ այնուհետև, երբ ռուս լրագրողը դուրս է եկել քաղաք զբոսնելու և լուսանկարել է քաղաքի տեսարժան վայրերը, նրա մոտ մի մեքենա է կանգ առել, որից դուրս եկած զինվորական համազգեստով տղամարդ խնդրել է հանձնել ֆոտոխցիկը:

Զինվորականի խոսքերով, Լյալինը իբրև թե լուսանկարել էր ինչ-որ ռազմավարական օբյեկտ: «Զինվորականը նաև խնդրեց անձնագիրը ցույց տալ և երբ տեսավ այնտեղ Հայաստան այցի նշումը, ապա խնդրեց ինձ գնալ նրա հետ Պաշտպանության նախարարություն: Այնտեղ ինձ մոտ վեց ժամ են պահել, հետաքրքրվում էին ամեն ինչով: Ցավոք, իմ ֆոտոխցիկում բոլոր լուսանկարները ջնջվել էին, թեև այնտեղ կային նաև լուսանկարներ իմ նախորդ գործուղումներից», - պատմել է լրագրողը:

Լրագրողին ձերբակալած զինվորականը բավականին անհասկանալի կատակներ էր անում` ասելով, որ նրան 5 տարով կնստացնեն:

«Վեստի.ազ» խմբագրությունը փորձել է ճշտել ռուս լրագրողի ձերբակալման պատճառները Ադրբեջանի համապատասխան կառույցներում: Սակայն ոչ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո-ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, ոչ էլ Ազգային անվտանգության նախարարությունից նրա գործընկեր Արիֆ Բաբաևը չեն հաստատել «Սովետական սպորտի» լրագրող Անդրեյ Լյալինի ձերբակալման փաստը:

No comments: