«Թուրքիայի չափավոր իսլամական վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրում է պարծենալ, թե իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիան տանում է դեպի ժողովրդավարություն։ Սակայն մարտի 6-ին երկու հետաքննող լրագրողների ձերբակալությունը վկայությունն է այն բանի, որ ժողովրդավարության հարցում Թուրքիան ոչ թե առաջ է գնում, այլ ավելի շատ ետընթաց է ապրում»,– գրում է բրիտանական պարբերականը՝ նշելով, որ թուրքական բանտերում շարունակում են մնալ մեծ թվով լրագրողներ, որոնց մեծ մասն ազգությամբ քրդեր են։
«Ստեղծված իրավիճակը լրջորեն մտահոգում է Միացյալ Նահանգներին և Եվրամիությունը»,– ընդգծում է Economist–ը՝ ավելացնելով. «Իշխող կուսակցության կողմնակիցներն անգամ այն կարծիքին են, որ լրագրողներ Շեների և Շըքի կալանավորումը լուրջ վնաս է հասցնելու «Էրգենեքոնի» գործի դատավարության լեգիտիմությանը։ Այդ դատավարությունը շարունակվում է արդեն չորս տարի, սակայն որևէ շոշափելի արդյունք չկա։ Այդ գործի շրջանակում առայժմ չկան դատապարտվածներ, նույնիսկ ոմանց մեղադրանք էլ չի առաջադրվել։ Ոմանք հայտարարում են, թե «Էրգենեքոնի» գործն օգտագործվում է իշխանությանը քննադատողներին ձերբակալելու համար»։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ստամբուլում և Անկարայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել են 10 անձանց, որոնց մեծ մասը լրագրողներ և ԶԼՄ–ների աշխատակիցներ են։
Ձերբակալվածների թվում են լրագրողներ Նեդիմ Շեները և Ահմեթ Շըքը, որոնց նկատմամբ դատարանը մարտի 6-ին որպես խափանման միջոց է սահմանել կալանքը։ Նեդիմ Շեները երկու գիրք է հեղինակել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ։

No comments:
Post a Comment