Thursday, January 22, 2009

THE FINANCIAL TIMES. «ԿԼԱՐՎԵՆ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Azg. 22-1-2009- Երբ Միացյալ Նահանգներում գործող հրեական լոբբին հրաժարվի Թուրքիային աջակցելուց, կլարվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները: Այս մասին գրում է The Financial Times բրիտանական թերթը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի կտրուկ քննադատություններին: «Այդ քննադատություններից հետո Թուրքիան բարկացրեց ԱՄՆ-ի հրեական լոբբիին: Միացյալ Նահանգներում ավելի վաղ հրեական լոբբիի ջանքերով կասեցվել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը», գրում է թերթը: FT-ը ավելացնում է, որ «Արդարություն եւ բարգավաճում» իշխող կուսակցության վերջին ամիսներին վարած ակտիվ արտաքին քաղաքականության արդյունքում Թուրքիայի վարկանիշն աճել է միջազգային ասպարեզում. նա դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հաղորդում է «Նոյյան տապանը»:

No comments: