HayNews.am. 30-3-2011- Ամերիկյան ամենահեղինակավոր թերթերից մեկը` Los Angeles Times-ը քննադատական հոդված է հրապարակել Թուրքիայիում վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին կանանց նկատմամբ բռնությունների աճի վերաբերյալ, փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:«Աշխարհիկ, ժամանակակից և օրինակելի իսլամի կրող Թուրքիայում իսլամին ավելի շատ հարելուց հետո կանանց սպանություններն աճել են 1,4 անգամ»:
«Ընդհանուր առմամբ, մուսուլմանական երկրներում գոյություն ունեցող աղքատությունն ու ահաբեկչությունը խիստ բացասաբար են անդրադառնում կանանց քաղաքացիական ազատությունների ու բարեկեցության վրա»:
«Միլլիյեթ» շեշտում է, որ այս տողերը խիստ կբարկացնեն վարչապետ Էրդողանին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment