Panorama.am. 7-3-2011- Ադրբեջանի ղեկավարներն այնպես չանեն, որ իսլամական հոգևոր դասը ստիպված լինի ուրացության հրաման կայացնել:Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` «Հեջաբի արգելումն Ադրբեջանում» թեմայով նիստի ժամանակ հայտարարել է իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլա Հաշեմ Զադե Հարիսին:
Նշնենք, որ իրանցի մեկ այլ հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին վերջրես ևս ֆեթվա էր արձակել, որտեղ նշել էր, որ Ադրբեջանի կրթության նախարարը, խախտելով սահմանադրությունը, հրաման է արձակել, ըստ որի` արգելվում է դպրոցներում հեջաբ կրել, որն էլ հարուցել է բազմաթիվ մարդկանց դժգոհությունը:
Այաթոլլահ Մաքարեմ Շիրազին մայիս ամսին ևս մի Ֆեթվա էր արձակել Ադրբեջանում շիական մզկիթների արգելման վերաբերյալ, որտեղ, դիմելով Ադրբեջանի ղեկավարությանը, գրել էր.
«Այժմ հստակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, պայքարի հրաման կարձակենք, և այն անձը, որը պայքարի ընթացքում կզոհվի, «շահիդ»կդառնա: Հրաման արձակելու պարագայում Ադրբեջանի Հանրապետությունում իրավիճակը անկայուն կդառնա: Ադրբեջանի իշխանությունները պետք է իմանան, որ շիաները յուրաքանչյուր հրաման արձակելուն պես պատրաստ են այն կատարելու»:
Իրանցի հոգևորական Զեյն-օլ Աբեդին Ղորբանին էլ, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիևին, հայտարարել էր. «Ես Ձեզ վերջնագիր եմ ներկայացնում, այնպես մի արեք, որ Մուհամմադ Ռեզա շահի և Սադամ Հուսեյնի պես պատմության աղբանոցն ընկնեք»:
Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականները Ադրբեջանում թե հեջաբի արգելման և թե մզկիթների քանդման գործընթացի վերաբերյալ հանդես են գալիս շատ խիստ քննադատական հայտարարություններով: Ամիսներ առաջ նաև իրանցի հոգևորականների շնորհիվ էր, որ կասեցվեց մզկիթների քանդման գործընթացը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment