Tuesday, March 8, 2011

Թուրք պատմաբան. «Արևմուտքը և ՌԴ-ն նպատակ ունեն հանել Անկարային Կովկասից»»

Diplomat.am. 7-3-2011- Հայաստանի պատճառով Թուրքիան չի կարող վտանգել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, - հայտարարել է թուրք գիտնական, պրոֆեսոր Յուսուֆ Հալաջօղլուն: Նրա խոսքերով, Բաքվի հետ Անկարայի դաշնակցային հարաբերություններն ամրապնդում են Կովկասում Թուրքիայի դիրքերը:
«Արևմուտքը և Ռուսաստանը, մղելով Թուրքիային Հայաստանի հետ սահմանների բացմանը, նպատակ են հետապնդում հանել Անկարային Կովկասից: Այդ իսկ պատճառով Ղարաբաղյան խնդրի լուծումը Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունի: Ադրբեջանը` Կենտրոնական Ասիա և Ռուսաստան, իսկ այնտեղից դեպի Ուկրաինա և Բալթիկ երկրներ դուրս գալու բանալի է: Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի արդյունքում Ադրբեջանի` որպես էներգետիկ կենտրոնի, նշանակությունը էլ ավելի է աճել, բացի այդ, նա ունի եզակի աշխարհագրական դիրք և այդ պատճառով Թուրքիան պետք է ամրապնդի իր դաշնակցային հարաբերությունները այդ երկրի հետ», - ասել է պատմաբանը:

No comments: