Tuesday, March 8, 2011

Բաքվում ԵՄ ներկայացուցիչ. Ղարաբաղյան խնդրի չլուծված լինելը խոչընդոտում է երկրների զարգացմանը

News.am. 7-3-2011- Ղարաբաղյան խնդրի չլուծված լինելը խոչընդոտում է ոչ միայն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, այլեւ երկրների զարգացմանը, այդ թվում` Ադրբեջանի: Այդ մասին Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է այդ երկրում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:
Նրա խոսքով ղարաբաղյան խնդրի կարգավորումը բարենպաստ պայմաններ կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացման համար: «Ես հավատում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական համաձայնության ձեռքբերմանը: Այլ հարց է, որ կողմերը կարող են առաջ ընթանալ արագացված կամ դանդաղ տեմպերով»,- նշել է Կոբիան:

No comments: