News.am. 7-3-2011- Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունները կարծես վկայությունն են այն բանի, որ այդ երկրում «Էրգենեքոնի» գործը որպես գործիք են օգտագործում ընդդիմությանն ու ընդդիմադիր լրատվամիջոցներին լռեցնելու համար։ Այս մասին, ըստ թուրքական Milliyet օրաթերթի, գրում է ամերիկյան The Time ամսագիրը։«Երբ Թուրքիայում «Էրգենեքոն» կազմակերպության դեմ սկսվեց հետաքննություն, դա ընկալվում էր որպես առաջադիմական և համարձակ մի քայլ։ Սակայն այդ գործի դատավարությունը շարունակվում է մոտ չորս տարի և որևէ շոշափելի արդյունք չի գրանցվել։
Այնպիսի տպավորություն է ստեղծվել, կարծես այդ գործն օգտագործում են ընդդիմադիր լրատվամիջոցներին և ընդդիմությանը լռեցնելու համար»,– գրում է The Time–ը՝ ընդգծելով, որ կալանավորված լրագրողներ «Նեդիմ Շեներն ու Ահմեթ Շըքը միջազգային հանրության հարգանքը վայելող այն լրագրողներից են, ովքեր աշխատանքներ են իրականացրել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի լուսաբանման հարցում»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment