
200 թուրք արվեստագետների նախաձեռնությմաբ ապրիլի 23-ին բողոքի ակցիա էր կազմակերպվել Կարսում՝ ի պաշտպանություն հուշարձանի։ Ակցիայի ընթացքում Թուրքիայի մշակույթի նախարարությունը հրահանգել էր Կարսի քաղաքապետարանին դադարեցնել արձանի ապամոնտաժման աշխատանքները։ Սակայն հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, թուրքական «Աֆշին» ընկերությունը, որը ստանձնել է հուշարձանի քանդման աշխատանքները, սկսել է արձանի ապամոնտաժումը։
«Հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները սկսել ապրիլի 24-ին, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեսիջ ուղարկել Ալիևին»,– ասել է արձանի քանդակագործ Մեհմեթ Աքսոյը, ով արձանի քանդման աշխատանքները կասեցնելու նպատակով անգամ նամակ էր գրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին։
«Թող քանդեն, ես էլ նորն եմ քանդակելու։ Այդքան հեշտ չեմ հանձնվի»,– ասել է քանդակագործը։
Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ում նախաձեռնությամբ տարիներ առաջ տեղադրվել էր հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող արձանը, հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մարդկության և խաղաղության» հուշարձանը կարգադրել է քանդել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքով։
No comments:
Post a Comment