Wednesday, April 13, 2011

«Ժառանգությունը» «ոչ» է ասում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագրին

Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու մասին արձանագրության վավերացումը վկայում է Հայաստանի անկախության մակարդակի անկման մասին: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
«Այս արձանագրությունը հայ-ռուսական բարեկամության կամ ռազմավարական համագործակցության մասին չէ, այլ Հայաստանի անկախության մակարդակի անկման, Հայաստանի սահմանների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունից հրաժարվելու մասին է։ «Ժառանգություն» կուսակցությունը «ոչ» է ասում այս քաղքականությանը եւ Հայաստանի ինքնիշխանությունը զիջող բոլոր պայմանագրերին»,- ասել է նա:

No comments: