Saturday, April 16, 2011

Համայնքում վաճառելու դեռ շատ բան կայ

«Իրանահայեր» Լրատու ցանց. Արամ Սրահի վաճառուելու, վաճառուելու, կամ ասենք «վաճառել ենք դեռ գումար չենք ստացել» պատմութիւնը դեռ պարզաբանուած չէ։ Աւելի ճիշտ պարզաբանողներ դեռ չեն գտնուել, իսկ ով էլ որ փորձում է պարզաբանել մեղմ ասած թքած ունի համայնքի կարծիքի վրայ ու անում է այն ինչ իր խելքով համարում է ճիշտ, կամ լաւագոյն դէպքում կապկում է կուսակցական որոշումները, որոնք առաջին հերթին պաշտպանում են կուսակցութեան եւ ոչ թէ համայնքի շահերը։
Դժբախտաբար (կամ բարեբախտաբար) համայնքում վաճառելու շատ բան կայ, կարելի է ասել որ Իրանի երբեմնի հայաշատ բոլոր քաղաքներում առկայ է այնպիսի հարստութիւն որոնց տնօրինումը եւ շահաւէտ օգտագործումը շատ մեծ մտային զարգացում չի պահանջում, չեմ առարկում որ վաճառելը նոյնպէս կարելի է համարել շահաւէտ օգտագործում, սակայն հարցի աւելի հետաքրքիր բաժինը այդ վաճառքները թաքուն կազմակերպելն ու համայնքին տեղեակ չպահելուն է վերաբերւում, օրինակ վերջերս Մաշհադ քաղաքում վաճառուել է հողատարածք բաւականին պատկառելի գումարով սակայն ոչ Թեմական խորհուրդը որ Դաշնակցութեան պաշտօնաթերթ Ալիք ը ոչ մի տեղեկութիւն այդ մասին չեն հաղորդում, սրան կարելի է աւելացնել վաճառքի սեմին է Թեհրանի Ջոմհուրի (جمهوری) պողոտայում գտնուող խանութներից մէկը (1/200/000/000 թուման պայմանաւորուածութեամբ) բայց կրկին ոչ մի խօսք այդ մասին։
Մնում է մտածել որ համայնքի սեփականութիւնը վաճառում է ինչ որ նպատակի համար որը համայնքի հասարակութեան տեղեկացուած լինելը կարող է վնասել գործընթացին, այս դէպքում վաճառքին:

No comments: