Saturday, April 16, 2011

Ադրբեջանը կօգտվի Իրանի լայն հնարավորություններից. Մամեդյարով

Tert.am. 16-4-2011- Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հարցում, ըստ IRNA գործակալության՝ Իրանի Ուրմիա քաղաքում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ ներկա երկկողմանի հարաբերությունները՝ ասելով, որ տնտեսական համագործակցության զարգացման համար Իրանը լայն հնարավորություններով է օժտված, և Ադրբեջանը մտադիր է օգտվել դրանից։
Մեկնաբանելով Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների՝ Ուրմիայում կայանալիք հանդիպումը՝ Մամեդյարովը նշել է, որ երեք երկրների միջև համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում կայունության և զարգացման հաստատմանը։
Այսօր օրվա երկրորդ կեսին Ուրմիայում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

No comments: