«Tert.am» 29/04/2011: «Կարծում եմ, պետք է բացառապես հասկանալի դարձնել կողմերին, որ զինված ուղին տարբերակ չէ։ կողմերի համար կարևոր է նաև ճշգրտել հռետորաբանությունը»,– այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսին հայտարարեց Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
«Մեր հարևանությունն ապահով չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ երկարաձգված հակամարտությունները չեն լուծվել խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Եվրամիությունը շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ հիմքում տեսնելով ուժի չգործադրման սկզբունքը, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները»,– հայտարարեց Ֆյուլեն։
Եվրոպացի պաշտոնյան նշեց, որ կողմերի միջև տեղի ունեցող հանդիպումներն իրենք գնահատում են առաջընթաց և կարծում են, որ կարևոր է «այդ հանդիպումներն արտացոլել հռետորաբանության մեջ»։
«Առհասարակ, ռազմական հռետորաբանությունն օգտակար բան չէ»,– ասաց նա։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն հայտնեց երեկ սահմանում զոհված հայ զինվորի հարազատներին՝ նշելով, որ շփման գծում այդ կարգի սադրանքներն ու սպանությունները որևէ ձևով չեն նպաստում բանակցային գործընթացին։
«Դրա համար է կարևոր որոշում ընդունվել Սոչիում, որպեսզի ստեղծվի համապատասխան մեխանիզմ հետաքննություն անցկացնելու շփման գծում այս կարգի սադրանքների, այս կարգի դեպքերի ժամանակ, և հուսով ենք, որ ժամանակը եկել է, որ այս մեխանիզմը ոչ միայն հետաքննություն անցկացնի, այլև կարևոր գործիք կլինի այսպիսի պատահարներից հեռու պահելու համար բանակցային գործընթացը, որը որոշ հույս է ներշնչում, որ կարող ենք գնալ խաղաղ կարգավորման»,– հայտարարեց Նալբանդյանը։
Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ ինքը ևս մտահոգություն է հայտնել շփման գծում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ։

No comments:
Post a Comment