Մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ Իրանի խորհրդարանը պատրաստվում է իմփիչմենթ հայտարարել Իրանի նախագահ Ահմադինեժադին, օտարերկրյա հերթական դավադրություններն են Իսլամական Հանրապետության դեմ։ Ինչպես հաղորդում է RBK-ն, Մոսկվայում այսօր տեղի ունեցած ասուլիսին այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին։ «Խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել նմանատիպ հայտարարությունների վրա»,- ասել է նա։Դեսպանն ավելացրել է, որ Իրանը ժողովրդավարական հանրապետություն է, որտեղ անխուսափելիորեն կարող են հակասություններ առաջանալ կառավարության և խորհրդարանի միջև։ «Իրանն ի վիճակի է ինքնուրույն հարթել այդ տարաձայնությունները»,- հայտարարել է դիվանագետը։ Ընդ որում, նա նշել է, որ խորհրդարանի կողմից իմփիչմենթի հարցի քննարկման գործընացը միայն ապացուցում է, որ Իրանը լիարժեք ժողովրդավարական երկիր է։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment