Thursday, April 28, 2011

ԱՅ ՔԵԶ ԲԱՆ

«Lragir.am», 28 ապրիլի 2011: Ապրիլի 28-ին ժամը 06.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում` «Պոլիմերտրուբ» գործարանի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 06.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 բիս» կանչ: Այնուհետու դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ եւ Փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Գործարանի պոլիէթիլենային արտադրամասի տարածքում այրվել է հոսքագիծ` 500 քմ. մակերեսով:
Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանն այցելել էր Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ նորակառույց գործարանային համալիր:
«Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ ձեռնարկության ստեղծման հիմքերը դրվել են 2009 թ., սիրիահայ գործարարների կողմից, ովքեր նախաձեռնել են Անդրկովկասում եզակի՝ խոշոր տրամաչափի խողովակների արտադրություն, նկատի առնելով հանրապետությունում սպառման ծավալներն ու տնտեսության որոշակի ճյուղերում` հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարություն և այլն, դրանց մեծ պահանջարկը:

No comments: