«Panorama.am», 28 ապրիլի 2011: Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը մոտ ժամանակում կհեռացվի պաշտոնից և նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիևը:
Թերթի աղբյուրը հայտնել է, որ այդ պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի որոշ ժամանակ առաջ «կադրային բարեփոխումների» անվան տակ աշխատանքից ազատված Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ալի Նաղիևը:
Թերթը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ այդ նշանակումներին ջերմ են նայում մշտապես հակասությունների մեջ գտնվող նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը և իշխանության վրա մեծ ազդեցություն ունեցող Ալիևի պահպանության ծառայության պետ Բեյլեր Էյուբովը: Նշվում է, որ բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը ընդունել և երկար զրուցել է Ալի Նաղիևի հետ:
«Բնական է, որ այս հարցում վերջին խոսքը պատկանում է Իլհամ Ալիևին, և նրանից է կախված այդ երեք գեներալների հետագա ճակատագիրը: Սակայն նաև հստակ է, որ շատ մոտ ժամանակում այդ երեք գեներալներից մեկը կհեռանա ասպարեզից»,- համոզմունք է հայտնում թերթը:

No comments:
Post a Comment