Tert.am. 30-5-2011- Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, 7–րդ նախագահ Քենան Էվրենը և պաշտոնաթող գեներալ Թահսին Շահինքայան կանչվել են դատախազություն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անկարա» գործակալությունը։Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ 1980թ. սեպտեմբերի 12-ին իրականացված ռազմական հեղաշրջման ճարտարապետներից Էվրենի և Շահինքայայի նկատմամբ Անկարայի դատախազությունը ոչ հրապարակային հետաքննություն է իրականացնում «հեղաշրջում կազմակերպելու» և «բռնի ուժով սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքների առնչությամբ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, այսօր 87 տարեկան հասակում մահացել է 1980թ. ռազմական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներից պաշտոնաթող ծովակալ Մեհմեդ Նեժաթ Թյումերը։
Նշենք, որ դեռևս տարիներ առաջ Քենան Էվրենը հայտարարել էր, որ եթե իր դեմ դատական գործ սկսվի, ապա ինքն ինքնասպանություն կգործի։
«Նման պիտակով չեմ կարողանա ապրել և ինքնասպանություն կգործեմ»,– հայտարարել էր Էվրենը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment