Tuesday, May 31, 2011

Թուրքիայում ձերբակալվել է գեներալ Բալանլին

Tert.am. 30-5-2011- Ստամբուլի դատարանն այսօր թուրքական բանակի ռազմական ակադեմիաների ղեկավար գեներալ Բիլգին Բալանլիին ձերբակալելու որոշում է կայացրել: Նրան մեղադրում են 2003-ին ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Ավելի վաղ հեղաշրջման կազմակերպման մեղադրանքով ձերբակալվել էին ավելի քան 190 զինվորական:
Ստամբուլի դատախազությունը գործի քննությունն սկսել է 2010-ի հունվարին տեղական «Թարաֆ» թերթում սկանդալային նյութերի տպագրումից հետո: Դրանցում ասվում էր, որ թուրքական բանակը, որը 1960-ից երկրում երեք անգամ հեղաշրջում է իրականացրել, ծրագրել է ահաբեկչական գործողություններ իրականացնել Ստամբուլի մզկիթներում ու այդ պատրվակով երկրում արտակարգ դրություն մտցնել:
Հեղաշրջման ծրագրման գործում կարևորագույն դերակատարում են ունեցել պաշտոնաթող գեներալ Չեթին Դոգանը, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեկը և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար գեներալ Իբրահիմ Ֆիրթինան:
Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել Բալանլիին ձերբակալելու փաստը:

No comments: