Friday, May 6, 2011

Էռնեստ Վարդանյանին ներում է շնորհվել

Tert.am. 5-5-2011- Մերձդնեստրի Հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովը բավարարել է հայազգի լրագրող Էռնեստ Վարդանայանին ներում շնորհելու մասին խնդրանքները։ Այս մասին հայտնում է Rosbalt.ru կայքը։
Երկրի հեռահաղորդակցությունների և տեղեկատվության նախարությունից հայտնել են, որ լրագրողին ներում շնորհելու մասին այսօր անձամբ Իգոր Սմիրնովն է հայտարարել։
Վարդանյանը Մերձդնեստրի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր 2010թ. ապրիլի 7-ին՝ Մոլդովայի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով։
Դեկտեմբերի 16–ին Մերձդնեստրի դատարանը նրան 15 տարվա ազատազրկման դատապարտեց՝ Մերձդնեստրի ՔՕ 271-րդ հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներով։
Նրա ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ և բազմիցս Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին:

No comments: