Friday, May 6, 2011

Կիպրոսի հայերը վերադարձան Թուրքիայի գրաված վանքը

Ինչպես հաղորդում է Կիպրոսի www.FinancialMirror.com թերթը, այս տարի 4-րդ անգամ Կիպրոսի հայկական համայնքը ուխտագնացության է գնում պատմական Սուրբ Մակար վանքը:
Միջնադարյան վանքը, որը գտնվում է Թուրքիայի կողմից բռնագրավված Կիրենիա լեռնաշղթայի բարձունքներում, 1974 թվականի պատերազմից հետո ավազակների հարձակումների զոհ դարձավ, բայց պատերը մնացին կանգուն:
Ամենամյա ուխտագնացությունը, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 8-ին, համատեղ ուժերով կազմակերպում են Հայաստանի ներկայացուցչությունը Կիպրոսում, Վարդգես Մահդեսյանի գլխավորությամբ և Կիպրոսի հայկական Prelature-ը: Արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանը կկատարի կրոնական արարողությունները:

No comments: