Tuesday, May 17, 2011

ՀԱԿ հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում

Tert.am. 17-5-2011- Երևանի քաղաքապետարանն այսօր ի գիտություն է ընդունել Հայ Ազգային Կոնգրեսի` ուրբաթ օրը ներկայացրած իրազեկումը մայիսի 31-ին ժամը 16.00-23.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցակացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանն արտոնել նաև Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի փողոց-Աբովյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթը:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը անվավեր էր ճանաչել մայիսի 11-ին ՀԱԿ-ի կողմից ներկայացված դիմումն այն հիմնավորմամբ, որ այն չէր համապատասխանում նոր օրենքին:

No comments: