Panorama.am. 18-5-2011- Ադրբեջանում կրոնական բովանդակությամբ գրքեր վաճառելու համար անհրաժեշտ է ստանալ արդարադատության նախարարության, կառավարությանն առընթեր կրոնի հարցերով կոմիտեի և համապատասխան նահանգի կամ շրջանի ղեկավարության պաշտոնական թույլտվությունը:Այդ մասին տեղեկացնում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը:
Հոդվածի վերջում ներկայացված են այն հեղինակները, որոնց հեղինակած գրքերի վաճառքն արգելված է Ադրբեջանում: Ներկայացված հեղինակների շարքում են նաև իրանցի հայտի հոգևորականներ այաթոլլա Մաքարեմ Շիրազին, Շեյխ Աբբաս Ղոմին, այաթոլլա Ֆազել Լանքարանին, Ջաաֆար Սաջանին և այլն:
Հիշեցնենք, որ այաթոլլա Մաքարեմ Շիրազին, անցյալ ամիս քննադատելով Ադրբեջանի ղեկավարությանը, նշել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է զերծ մնան մզկիթները քանդելու, հեջաբն արգելելու, իսլամական բովանդակությամբ գրքեր տպագրելն արգելելու քաղաքականությունից:
Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականներն Ադրբեջանում թե հեջաբի արգելման և թե մզկիթների քանդման գործընթացի վերաբերյալ հանդես են գալիս շատ խիստ քննադատական հայտարարություններով: Ամիսներ առաջ նաև իրանցի հոգևորականների շնորհիվ էր, որ կասեցվեց մզկիթների քանդման գործընթացը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment