Saturday, May 7, 2011

Սերժ Սարգսյանը և Շիմոն Պերեսը հրաժարվել են այցելել Ստամբուլ

7Or.am. 7-5-2011- Մայիսի 9–ին Ստամբուլում մեկնարկելու է ամենացածր զարգացվածություն ունեցող երկների հարցով ՄԱԿ–ի 4–րդ խորհրդաժողովը։ Այն անց է կացվում 10 տարին մեկ։ Խորհրդաժողովին մասնակցելու են 50 երկրների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Հայաստանի և Իսրայելի նախագահներ Սերժ Սարգսյանը և Շիմոն Պերեսը պաշտոնապես հրաժարվել են մասնակցել այդ խորհրդաժողովին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը։ Նա նշել է, որ այդ երկրները պատվիրակություններ չեն ուղարկի Ստամբուլ։ Այդուհանդերձ, հայկական կողմը պաշտոնապես դեռ չի հայտարարել խորհրդաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին։

No comments: