Saturday, May 7, 2011

Քաղաքագետ. Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը

Panorama.am. 7-5-2011- Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Հրապարակ»-ին ասել է, որ Ադրբեջանը, օգտվելով այն վիճակից, որն ստեղծվել է միջազգային դիվանագիտական հարաբերություններում, շփման գծում նպատակաուղղված կրակոցները սարքել է «ռազմական դիվանագիտության» մաս: Ադրբեջանին պատասխանել նույն ձեւով` խնդրի լուծում չէ, կարծում է քաղաքագետը:
«Ո՞րն է ճիշտ ճանապարհը` ստեղծել դիվանագիտական վիճակ շփման գծում, որպեսզի Ադրբեջանի կողմից արձակված ամեն մի կրակոց շատ թանկ նստի վերջինիս վրա և դառնա լրջագույն քաղաքական և միջազգային պրոբլեմ: Չէ՞ որ Սոչիում Մինսկի խմբի ներկայությամբ կողմերի միջև պայմանավորվածություն հաստատվեց, որ յուրաքանչյուր միջադեպ պետք է հանգամանալի ուսումնասիրվի, իսկ այդ պրոցեսին բոլոր կողմերի ներկայությունը պարտադիր պայման ընդունվեց: Մինչդեռ դրանից հետո առաջին իսկ միջադեպի ժամանակ Ադրբեջանը չի ներկայացել և դրանով իսկ խախտել է իր իսկ կողմից հաստատած պայմանավորվածությունը:Հետաքրքիր է` ինչու սա չի դարձել միջազգային բանակցությունների կենտրոնական խնդիրը»:

No comments: