Saturday, May 21, 2011

Milliyet. Հանցագործությունների թվով թուրքերը Գերմանիայում առաջինն են

Panorama.am. 21-5-2011- Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս Փիթեր Ֆրեդերիկը հրապարակել է 2010 թվականին Գերմանիայում կատարված հանցագործությունների ամփոփագիր զեկույցը, ըստ որի, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է օրինախախտության 5մլն 933հզ 278 դեպք:
Այս մասին իրազեկող թուրքական «Milliyet» պարբերականն ընդգծում է այն հանգամանքը, որ Գերմանիայում բնակվող օտարազգիներից ամենահանցավոր նկարագիրը թուրքերն ունեն: Պաշտոնական տվյալներով` 2010-ին արձանագրված օտարերկրացիների 471.812 հանցագործություններից 99.500-ը կատարել են գերմանաբնակ թուրքերը:
Նշենք, որ Գերմանիայում բնակություն հաստատած թուրքերի թիվը կազմում է շուրջ 3 միլիոն: Թուրքական սփյուռքի ամենամեծ համայնքը հենց Գերմանիայում գտնվողն է:

No comments: