Panorama.am. 18-5-2011- «The Straits Times» սինգապուրյան պարբերականը միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի և այնտեղ տեղակայված 800 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցու մասին պատմելով` անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և դարերի խորքից եկած հակամարտությանը:
«The Straits Times»-ը մասնավորապես գրում է. Հին հայկական թագավորության մայրաքաղաք Անիի սառը օդում զգացվում է աշխարհաքաղաքական լարվածության սառը շունչը: Քաղաքական լարվածության առաջին վկաները ռազմական դիտակետերն են, որոնք երկու կողմից տեղակայված են մուսուլմանական Թուրքիան քրիստոնյա Հայաստանից բաժանող սահմանին:
Դեռ 1970-ական թթ-ներին Հայաստանի և Վրաստանի հարևանությամբ գտնվող Անատոլիայի հյուսիս-արևելյան այս հատվածը սառը պատերազմի գոտի էր, տեղի բնակիչներին սովորեցնում էին, թե ինչպես պետք է պաշտպանվել, երբ ԽՍՀՄ-ը կամ ՆԱՏՕ-ն կսկսեն ռմբակոծել այս հարթավայրերը:
«Երբ մենք երիտասարդ էինք մեզ սովորեցնում էին, թե ինչ պետք է անել, եթե ձայնային ազդանշաններ հնչեն»,-ասում է Անիի մերձակայքում գտնվող Կարս քաղաքի զբոսավար Ջելիլ Էրսողլուն: Նրա խոսքերով` Անին այն ժամանակ փակ գոտի էր, և հատուկ թույլտվության բացակայության դեպքում գրեթե անհնար էր մուտք գործել քաղաք:
«Չնայած սառը պատերազմի ավարտին` հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, քանի որ Թուրքիան շարունակում է ժխտել այն փաստը, որ 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանություն է եղել, որը 1,5 միլիոն մարդու կյանք է խլել»,-գրում է The Straits Times-ը և հավելում, որ երկու երկրների միջև տարաձայնություններն էլ ավելի են խորացել ԼՂ հարցի կապակցությամբ, երբ Թուրքիան, հանուն Ադրբեջանի հետ համագործակցության, փակեց հայ-թուրքական սահմանը:
Անիի ավերակների գեղեցկությունը նկարագրելիս պարբերականը նկատում է, որ այն խիստ տարբերվում է Ստամբուլի բարձր մինարեթներից և Թուրքիայի այլ զբոսավայրերից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment