Sunday, June 19, 2011

Վրաստանը Հայաստանին պարտք է մոտ 16,5 մլն դոլար

Tert.am. 18-6-2011- Վրաստանի արտաքին պետական պարտքի ծավալը 2011-ի մայիսի 31-ի դրությամբ կազմում է 4 մլրդ 176 մլն 172 հազար դոլար: Երկրի ֆինանսների նախարարության տվյալներով՝ տարվա սկզբից պետական պարտքը աճել է 239,3 մլն դոլարով:
Վրաստանը պարտք է ԱՄՆ-ին (35 մլն 264 հազար դոլար), Ճապոնիային (61 մլն 134 հազար), Ռուսաստանին (115 մլն 099 հազար), Քուվեյթին (26 մլն 517 հազար) և մի շարք այլ երկրների: Հայաստանին Վրաստանը պարտք է 16 մլն 636 հազար դոլար, հաղորդում է Newsgeorgia-ն:
Բացի պետություններից, Վրաստանը մեծ պարտքեր ունի նաև միջազգային տարբեր կազմակերպություններից. Համաշխարհային բանկից (1 մլրդ 230 մլն 795 հազար դոլար), Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկից բանկից (203 մլն 510 հազար դոլար), Արժույթի միջազգային ֆոնդին (1 մլրդ 079 մլն 479 հազար) և մի շարք այլ բանկերից:

No comments: