News.am. 18-6-2011- Ադրբեջանական www.var.az կայքի թղթակից Այթեն Ֆերհադովան, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականի (www.iwpr.net) իր հոդվածում անդրադարձել է Ադրբեջանում թմրամոլության տարածման մասշտաբներին եւ թմրամիջոցների համար տարանցիկ երկիր լինելուն: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը, որոշակի կրճատումներով:
Ադրբեջանի իշխանությունները խիստ թերագնահատում են երկրում տարածված թմրամոլության մակարդակը եւ անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրում իրադրությունը փոխելու համար:
Թմրամոլության հետ կապված գլխավոր խնդիրը Աֆղանստանից ներկրվող հերոինն է: Ռուսաստան եւ այլ եվրոպական երկրներ տանող մաքսանենգային ճանապարհներից մեկն անցնում է Ադրբեջանի տարածքով, եւ ինչպես բնորոշ է «տարանցիկ երկրներին», թմրամիջոցների հասանելիության հետեւանքով, այստեղ թմրամոլության մակարդակի աճ է գրանցվել:
«Թմրամոլության խնդիրը սկսեց մեծ մասշտաբներ ձեռքբերել Խորհրդային Միության փլուզումից հետո: Այն ավելի լայն տարածում գտավ անկախության հաստատումից հետո, երբ սահմաններն այլեւս նախկին խստությամբ չէին վերահսկվում», - նշում է Ադրբեջանի նախկին գլխավոր նարկոլոգ, ներկայում Պետական հակաթմրանյութային հանձնաժողովի անդամ Արազ Ալիքյուլիեւը:
Թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Ալի Հասանովի խոսքերով` 8 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում ընդամենը 25 հազար թմրամոլ կա:
Սակայն մասնագետները պնդում են, որ թմրամոլների իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է:
«Պաշտոնական վիճակագրությունը ներառում է միայն նրանց, ովքեր բուժվել են նարկոլոգիական դիսպանսերներում կամ հարկադիր վերականգնողական բուժում են ստացել: Սակայն կան բազմաթիվ թմրամոլներ, ովքեր ընդհանրապես բուժում չեն ստանում կամ ոչ պաշտոնապես են բուժվում», - նշում է Ադրբեջանի Հանրապետական Նարկոլոգիական դիսպանսերի բաժանմունքներից մեկի ղեկավար Աֆեթ Մամեդովան:
«Ընդունված միջազգային պրակտիկայի համաձայն` թմրամոլության մակարդակի առավել իրատեսական պատկեր ստանալու համար անհրաժեշտ է պաշտոնական վիճակագրության տվյալները բազմապատկել 10 անգամ: Ստացվում է, որ Ադրբեջանում թմրամոլների թիվը հասնում է 250 հազարի»:
Երկրում երիտասարդության շրջանում վտանգավոր տարածում է ստացել հերոին տեսակի թմրադեղն օգտագործողերի թիվը: Ժամանակին հերոինը հասանելի էր միայն հարուստ մարդկանց, սակայն այսօր թմրանյութերի գներն այնքան ցածր են, որ դրանք հասանելի են բոլորին: Թմրամոլների մեջ երեխաներ էլ են հանդիպում:
Մասնագետների խոսքով` հերոին օգտագործող թմրամոլների բուժումը ժամանակ է պահանջում, անհրաժեշտ է պետական նոր վերականգնողական կենտրոն հիմնել, որտեղ բուժվող թմրամոլներին համապատասխան աջակցություն կտրամադրվի առավել երկարաժամկետ կտրվածքով կայուն առողջական վիճակ ապահովելու համար:
«Միջազգային պրակտիկայում թմրամոլության բուժումն ամսական կտրվածքով արժե 700-800 դոլար, իսկ բուժման ողջ շրջանը տեւում է մոտ 2 տարի: Արդյունքում` բուժման արժեքը կազմում է ավելի քան 16 հազար դոլար: Այս պահին պարզապես միջոցներ չկան նման վերականգնողական կենտրոն հիմնելու համար, որը ենթադրում է ոչ միայն կենտրոնի շինության կառուցումը, այլեւ` բուժանձնակազմի ընդլայնումը եւ մասնագետների որակավորման բարելավումը», - նշում է Ալիքյուլիեւը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment