Saturday, June 18, 2011

ՀԱԿ-Ն ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հայ ազգային կոնգրեսը Սերժ Սարգսյանի` ընդդիմության հետ երկխոսության վերաբերյալ այսօրվա` հունիսի 17-ի հայտարարության մեջ ձեւակերպումների բազմիմաստություն է տեսնում: «Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության մասին Սերժ Սարգսյանիՙ հունիսի 17-ի հայտարարության առթիվ հայտնում ենք.
Նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները եւ առանձին ձեւակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալՙ իր կառույցներում քննարկելուց հետո», ասված է ՀԱԿ-ի երեկ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ:

No comments: