News.am. 15-6-2011- Ամերիկյան օրենսդիրների երկկուսակցական խումբը մտադիր է երկու բանաձեւ ներկայացնել Հայոց ցեղասպանության հարցի արդար եւ իրավական լուծման հասնելու համար, ներառյալ նոր միջոցը, որ միտված է ստիպել Թուրքիային` հարգել քրիստոնյաների դավավանքի ազատությունը, վերադարձնել եկեղեցիները հայերին, հույներին, ասորիներին, պոնտացի հույներին, սիրիացի քրիստոնյաներին եւ այլ համայնքներին: Այդ մասին հայտնում է Ամերիկյաի հայկական ազգային կոմիտեն:Եկեղեցիների վերադարձման մասին բանաձեւը, որ նախաձեռնել են Արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Էդ Ռոյսն ու Հովարդ Բերմանը, կոչ է անում Թուրքիայի կառավարությանը վերջ դնել կրոնական հետապնդումներին եւ հարգել քրիստոնյաների իրավունքները:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հեղինակներն են Ռոբերտ Դոլդն ու Ադամ Շիֆֆը: Նմանատիպ նախորդ բանաձեւը մարտի 4-ին չէր դրվել քվեարկության:
Կապիտոլիումի բլրի աղբյուրը հայտնել է, որ երկու բանաձեւներն էլ աջակիցների մեծ բանակ ունեն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment