Tert.am. 15-6-2011- Այսօր առավոտյան՝ ժամը 9–ի սահմաններում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ջավախքյան այցի շրջանակում Ախալքալաք քաղաքում հանդիպել է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ:Ինչպես հայտնում են «Երկիր» միությունից, կաթողիկոսը հայտնել է նրանց, որ տեղյակ է Չախալյանի խնդրին և արդեն իսկ բարձրացրել է ջավախահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլիա Երկրորդի առջև:
2011թ. հուլիսի 17-ին լրանում է Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Ջավախքահայ գործիչը, խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում, վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա:
Ամենայն Հայոց կաթողիկոսի այցի նախօրյակին 1200-ից ավելի ջավախահայեր հանրագրի միջոցով դիմել էին կաթողիկոսին՝ Վահագն Չախալյանի խնդիրը վրաց հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև բարձրացնելու խնդրանքով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment