Դրա ամբողջական տեքստը հրապարակվել է միայն վերջերս
«ԱԶԳ», 22-06-2011- Օրերս Թուրքիայում լույս է տեսել Աթիլլա Օրալի «Աթաթուրքի գրաքննության ենթարկված նամակը» գիրքը: 80 տարի քողարկված 21-էջանոց այս նամակը ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը հասցեագրել է Թուրքական պատմական ընկերությանը:
Նախքան նամակին անդրադառնալը նշենք, որ Թուրքական պատմական ընկերությունը Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ ստեղծվել է 1932-ին: Հիմնադիր կազմի անդամները Աթաթուրքի հոգեդուստր Աֆեթ Ինանի գլխավորությամբ ձեռնամուխ են եղել կամայականորեն թուրքացնել ինչպես փոքր, այնպես էլ Առաջավոր Ասիայի այնպիսի հնագույն ժողովուրդներին, ինչպիսիք են խեթերը, շումերները, աքայացիները, աքքադացիները, խուրրիները: «Թուրքացումից» չեն խուսափել նաեւ արիացիները, արիական լեզուն եւ մշակույթը:
Այս մոտեցումը պատահական չէր, այլ պայմանավորված էր ոչ թուրք ժողովուրդների պատմական հայրենիքի տարածքում թուրքական ազգային պետություն ստեղծելու եւ բազմազգ երկրում նորաստեղծ պետության միասնականությունն ապահովելու քաղաքական առաջադրանքով: Այլ կերպ, թուրք գիտնականների առջեւ խնդիր էր դրվել գիտականորեն հիմնավորելու թուրքերի իրավունքները Փոքր Ասիայի տարածքի նկատմամբ, մասնավորապես ապացուցելու, որ թուրքերն ունեն տեղական ծագում, իսկ Թուրքիայի բազմազգ բնակչությունըՙ քրդերը, լազերը, արաբները եւ այլն, ռասայական միասնություն:
Թուրքական պետության միասնականությունն ապահովելու համար թուրքերի տեղական ծագումն ապացուցելու խնդիրը թուրք գիտնականների առջեւ Քեմալ Աթաթուրքն էր դրել: Սակայն վերջիններիս անհեթեթության հասնող կեղծարարությամբ պայմանավորված նացիոնալ-շովինիստական ագրեսիվ տեսությունը խիստ քննադատության ենթարկվեց Արեւմուտքի գիտական շրջանակներում: 1938-ին Աթաթուրքի մահից հետո Թուրքիայում հետզհետե ասպարեզ իջան պանթյուրքիստները, որոնք էլ սկսեցին տիրել նախաձեռնությանը Թուրքական պատմական ընկերությունում:
Եթե նացիոնալ-շովինիստ պատմաբանները մարդկային մշակութային ամեն մի դրսեւորման մեջ տեսնում էին «թուրքական ոգի», ապա պանթյուրքիստները թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին հայտարարեցին միասնական մեկ ազգ եւ ազգի վաղեմի օրրանը համարեցին այն ամբողջ տարածքը, որը բնակեցված է թուրքերի հետ էթնիկ, պատմական առնչություն ունեցող ժողովուրդներով:
Արեւմտյան գիտնականների քննադատությանը չդիմացավ պանթյուրքիստ պատմաբանների ոչ պակաս հակագիտական տեսությունը: Սակայն ժամանակի ընթացքում Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ հաստատվեցին սերտ կապեր: Այս պայմաններում աստիճանաբար նվազեց նշված տեսությունների քաղաքական պահանջարկը: Այդ ընթացքում վերստին միջազգային ասպարեզում հայտնվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Դա ստիպեց, որ Թուրքական պատմական ընկերությունը վերագնահատի իրավիճակը: Հայոց ցեղասպանությունը դարձավ ընկերության զբաղմունքի հիմնական առարկան, իսկ ժխտողականության հիմնավորումըՙ գլխավոր առաջադրանքը վերջին տասնամյակներում, ինչի մասին, ի դեպ, վկայում են առաջադեմ որոշ թուրք գիտնականներ:
Գալով 16-17 օգոստոսի, 1931 թվագիր նամակին, ապա դրա ամբողջ տեքստը առաջին անգամ հրապարակվել է Օրալի գրքում, որի առնչությամբ հեղինակը, ըստ «Հաբերթուրքի» հունիսի 19-ի համարի, ասում է. «Թուրքական պատմական ընկերությունը ընդամենը մի քանի տող է հրապարակել նամակից: Այդ տողերի մեջ ուրույն տեղն ունի Աթաթուրքի հանրահայտ արտահայտությունը. «Պատմություն գրելը այնքան է կարեւոր, որքան պատմություն կերտելը: Եթե գրողը հավատարիմ չմնա կերտողին, ապա ճշմարտությունը, որն անփոփոխ է միշտ, մարդկությանը շփոթեցնող բնույթ կստանա: Դուք համամի՞տ եք ինձ հետ»: Նույնիսկ գրաքննության է ենթարկվել այս արտահայտությունը: «Դուք համամի՞տ եք ինձ հետ» նախադասությունը կրճատելուց հետո միայն Աթաթուրքի խոսքը արձանագրվել էր Թուրքական պատմական ընկերության կենտրոնական վարչության շենքի մարմարե ցուցանակի վրա»:
Այնուհետեւ Օրալը գրքից արած մեջբերումներով շարունակում է. «Խնդրո առարկան դասագրքերն էին: Աթաթուրքը միջնակարգ դպրոցների համար պատմության դասագիրք պատրաստելու հանձնարարական է տալիս Թուրքական պատմական ընկերությանը: Ընկերությունը ձեռնամուխ է լինում դրան: Դասագրքի «Իսլամի պատմություն» եւ «Թուրքերի տեղը իսլամում» բաժինները գրի է առնում Եգիպտոսի Ալ Ազհար հոգեւոր համալսարանի շրջանավարտ Զաքիր Կադիրին: Սակայն Աթաթուրքը, պատճառաբանելով, թե այս բաժինները գրված են արաբական ազգայնականության ոգով, առարկում է: Նա կարգադրում է խմբագրական փոփոխություններ կատարել տեքստում: Սակայն փոփոխությունները նրան չեն բավարարում եւ նա մոլեգնում է: Ապա եւ ասում. «Ի՞նչ նպատակ է հետապնդում արաբական բանակին գերի ընկած մարդկանցից ստրուկների (ղուլամ) դասակարգ ստեղծելու եւ այս ստրուկների թուրքական ծագումն ընդգծելու նկրտումները, առանց ճշմարտությունը պարզելու չի կարելի այս բաժիններն ընդգրկել պատմության դասագրքերում: Պարոն Թեւֆիք (Թուրքական պատմական ընկերության նախագահ) Զաքիր Կադիրիի տխմար ծանոթագրությունները սրբագրելիս հաշվի առեք այս հանգամանքը: Ավելի լավ է առհասարակ գիրք չգրել, քան գրելու համար զղջալ: Գիտության ոլորտում կասկածամիտ լինելը Եգիպտոսի Ալ Ազհար մզկիթում կրթվածների գրածին հավատալուց անհամեմատ լավ է»: Ծագումով Զաքիր Կադիրի Ուգանը Թուրքիստանից է, ծնվել է 1878-ին, գրի առած բաժնում նա տուրք է տվել Ալ Ազհար մադրասայի շեյխերի տեսակետներին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment