«Ծրագրվում է զինված հարձակում այն փոխադրամիջոցի վրա, որը Օգյուն Սամասթին պարբերաբար տեղափոխում է դատարան»,– նշվում է MIT–ի հաղորդագրությունում։
Թուրքական հետախուզությունը պնդում է, որ հարձակումն իրականացնելու է Թուրքիայում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրության բանակ» (TIKKO) ձախ ծայրահեղական կազմակերպությունը։ Վերջինիս զինյալները ռմբահարելու են Սամասթին դատարան տեղափոխող փոխադրամիջոցը։
Նշենք, որ Քոջաելիի բանտում պահվող Օգյուն Սամասթի գործը Ստամբուլի անչափահասների գործերը քննող դատարանի վարույթում է։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ լրագրող Նեդիմ Շեները, ով ներկա պահին կալանավորված է «Էրգենեքոն» կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում, իր «Կարմիր ուրբաթ. ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» վերնագրով գրքում գրել է Օգյուն Սամասթի դեմ ծրագրվող հնարավոր մահափորձի մասին։
Գրքում Նեդիմ Շեները նշում է, որ Սամսունում ձերբակալված Օգյուն Սամասթը ոստիկանական տեղեմասում հայտնել է իր դեմ ծրագրվող հնարավոր մահափորձի մասին, սակայն այդ ամենն ինչ–ինչ պատճառներով տեղ չի գտել իրավապահների կազմած արձանագրությունում։
«Սպանությունից հետո ցանկանում էի հանձնվել Ստամբուլում։ Սակայն որոշեցի գնալ Տրապիզոն և այնտեղ հանձնվել. գոնե ևս մեկ անգամ կտեսնեի ծնողներիս։ Բայց ձերբակալվեցի Սամսունում։ Լավ է՝ ձերբակալվեցի, հակառակ դեպքում ինձ սպանելու էին Գիրեսունում»,– հարցաքննության ժամանակ ասել էր Սամասթը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment