Monday, June 20, 2011

Իրանի խորհրդարանը հնարավոր է` իմպիչմենտ հայտարարի երկրի ԱԳ նախարարին

Tert.am. 19-6-2011- Մի քանի իրանցի խորհրդարանական ստորագրել են Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին իմպիչմենտ հայտարարելու մասին հայտարարությունը, ինչի պատճառը Մոհամեդ Շարիֆ Մալիքզադեին Իրանի ԱԳՆ ֆինանսական հարցերով փոխնախարարի պաշտոնում նշանակումն է:
Ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, փաստաթուղթը ստորագրել է 15 պատգամավոր:
Օրենքի համաձայն` տասը ստորագրությունը բավարար է նախարարին պաշտոնանկ անելու համար:
Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Իսֆանդիար ռահիմ Մաշայի կողմից արտասահմանում Իրանի Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար նշանակված Մալիքզադեն կասկածվում է կոռուպցիայի և օրինախախտության մեջ:
Երեկ վերջինը նշանակվեց ԱԳՆ ֆինանսական հարցերով փոխնախարար:
Վերջին ժամանակները Իրանի արդարադատության մարմինները զանգվածային հետաքննություններ են ծավալել Մաշային մոտ կանգնած պաշտոնյաների նկատմամբ, հայտնում է գործակալությունը:

No comments: